ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կոմիտաս չեն լսում,Կոմիտաս շնչում են

Կոմիտաս չեն լսում,Կոմիտաս շնչում են
28.05.2023 | 21:32

Աստվածային Կոմիտասը փրկել Է մեր ինքնությունը,մեր մշակույթը,,,,

«…Մենք կենսունակ ենք, լուսո որդեգիր ու կարապետ ենք խավար վայրերում, շինարար ենք… Եթե մեր մեջ տնականությունն ու միությունը պակաս Է եղած, պատճառն այն Է, որ ազատ շունչ չենք քաշել, նույնիսկ մեր իբր անկախության օրերումն իսկ՝ հալածվելով տգիտութենեն ու խավարեն, ավերակեն ու ավարեն, սրեն ու հրեն… բայց աննկուն բան ունինք մեր մեջ, մի ամուր հույս՝ դեպի ապագա լուսո կանթեղը հառած ենք մեր հայացքները, դեպի այն կանթեղր, որ հայ ժողովուրդը, իր թագավորությունն ու իշխանությունը կորցնելեն հետո, տարել ու կախել Է բազմաբեղուն ու երկնավետ Արագածի գագաթը երկնքի անտես առաստաղեն, անթել կապով, որ մարդիկ՝ խավար ու ավարառու ձեռք տալ չկարողանան և գոնե նորա լուսո նշույլը ցայտե մեր վերա և մեր ապագա կյանքը երազենք։

Ծալենք այժմ զգացմունքներն ու դատենք իրողությունը։

Ինձ այնպես է թվում, թե մենք մինչև նվազագույնով առաջին ու դրական քայլը չանենք, երբեք չենք կարող երկրորդի մասին մտածել կամ մեծամեծս ձգտել։ Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես և ա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը. շտապելով, առաջինը չառած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչենք, տաճիկէն ոչ մի հույս մի ունենաք, մի սպասեք, նորա ուղեղը քարե ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրվելու համար պիտանի և ոտքի տակր սալահատության հարմար»:

«Լավ է այսքանով գոցեմ գիրս, սիրտս լցված է. եթե չամաչեմ լաց լինելու ցավերս շատացել են։ Տես աչքովդ, թե ինչպես մարդիկ ավերում, կործանում են պատիվ, անուն, և եկղեցի, սրբություն, ազգայնություն և ինչպես գործիք են դառնում չարի ձեռին և ապա մի լցվիր, մի՛ լար, մի՛ ողբա Խորենացու պես, իր իսկ ողբով, այժմ նույն պատկերն է մեր շուրջը և նորա ուրվականն է ողբում մեր անբուժելի ցավերը»։

Կոմիտասի նամակները Արշակ Չոպանյանին

Սերինե ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 6307

Մեկնաբանություններ